Պաբլո Պիկասոյի թոռնուհին մանկական տխուր հուշերի պատճառով վաճառում է Կաննում գտնվող նկարչի վիլլան եւ 126 կերամիկական աշխատանքները, հայտնում է The Telegraph-ը։
64-ամյա Մարինա Պիկասոն կարծում է, որ այդպիսով ինքը կարող է «շրջել ցավոտ անցյալի էջը»։ Նա հիշում է, թե ինչպես էր իր սնանկացած հայրը բերում իրեն վիլլայի դարպասների մոտ, որպեսզի ինքը փող խնդրի իրենց հանդեպ անտարբեր պապիկից։ «Այս տան հետ ոչ մի լավ հիշողություն ես չունեմ։ Պապիկիս ես քիչ էին տեսնում։ Հիմա ես հասկանում եմ, որ նա տարված էր գեղանկարչությամբ, ինչը նրա համար ամենակարեւորն էր»,- պատմել է Մարինա Պիկասոն, փոխանցում է Gazeta-ն։
Հաղորդվում է, որ 1920թ. կառուցված վիլլայի համար նրան առաջարկել են 172.7 մլն դոլար։