տուն Լուրեր Փյունիկը կորուստներով է մոտենում Եվրոպա լիգայի հանդիպմանը

Փյունիկը կորուստներով է մոտենում Եվրոպա լիգայի հանդիպմանը

71
0

img_20170616_181130

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկը» վաղը՝ հունիսի 29-ին հյուրընկալելու է Սլովակիան ներկայացնող «Սլովանին»:

Հայկական թիմը կորուստներով է մոտենում խաղին: «Փյունիկից» մրցավեճը բաց կթողնեն կիսապաշտպաններ Վահագն Հայրապետյանը և Արթուր Նադիրյանը, հարձակվող Էրիկ Պետրոսյանը:

Այս մասին նախախաղային ասուլիսում ասել է թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: