տուն Հասարակություն Բժիշկ ՓՍՈՐԻԱԶ. Ի՞նչպես ապահովել երկարատև ռեմիսիա ու ապրել լիարժեք

ՓՍՈՐԻԱԶ. Ի՞նչպես ապահովել երկարատև ռեմիսիա ու ապրել լիարժեք

172
0

 unnamed (4)

Բժշկագիտությունը առաջ է շարժվում հսկայական քայլերով: Սակայն կան հիվանդություններ, որոնց առաջացման պատճառները մինչև այսօր հայտնի չեն, ինչպես օրինակ փսորիոազը: Հայտնի է միայն, որ այս խրոնիկ մաշկային հիվանդության զարգացման հարցում մեծ դեր ունի գենետիկ նախատրամադրվածությունը ու հատկապես այն արտահայտվում է հաճախակի նյարդային սթրեսներ տանող մարդկանց մոտ: Կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում, ընդ որում՝ որքան երիտասարդ է մարդը և ակտիվ է նրա նյութափոխանակությունը, այնքան ավելի բուռն է լինում հիվանդության արտահայտումը:

Մեր մաշկը պարբերաբար փոխվում է. հին, մեռած շերտը դուրս է գալիս և ձևավորվում է նորը: Եթե ինչ-ինչ պատճառներով մաշկափոխության բնական ցիկլը խանգարվում է, սկսում է եղջերացում: Հիվանդության առաջին նախանշանները հիմնականում հայտնվում են գլխամաշկի վրա, այնուհետև տարածվում ականջների շրջանում: Չորությունն ու թեփոտվածությունը կարող են ի հայտ գալ նաև արմունկներին, ծնկներին և մեջքին: Ապա առաջանում են կարմիր բծեր, և, եթե ժամանակին չդիմել մաշկաբանի՝ կզարգանան եղջերային վերքեր: Հիվանդության խորացման պարագայում պրոցեսի մեջ կարող են ընդգրկվել նաև եղունգները, ախտահարվել հոդերը: Որոշ բարդացած դեպքերում անգամ այնպիսի պատյան է առաջանում, որն առանց վիրահատական միջամտության հեռացնել հնարավոր չէ:

Փսորիազի տեսակներ կան, որոնք ակտիվանում են ամռանը՝ ուլտրամանուշակագույն ճառագայթումից, և կան տեսակներ, որոնք հակառակը՝ ամռանը ավելի լավ վիճակում են լինում՝ նույն ճառագայթումից կամ ուղղակի օդի փոփոխությունից: Ապացուցված չէ, որ որևէ սննդից փսորիազը կարող է ավելի ակտիվանալ, բայց բոլոր դեպքերում խորհուրդ է տրվում խուսափել կծու, թթու կամ շատ աղի, գրգռող մթերքներից, խմիչքից և ծխախոտից:

Պետք է նկատի ունենալ, որ փսորիազի ախտանիշները հատուկ են նաև այլ հիվանդությունների, ուստի ինքնուրույն ախտորոշել, առավել ևս՝ բուժել այն, ոչ մի դեպքում չի կարելի: Հարկավոր է դիմել բժշկի ու բուժում անցնել: Փսորիազի դեպքում հիվանդության բուժման գոհացուցիչ արդյունք համարվում է երկարատև ռեմիսիայի ապահովումը:

Ինչպես մի շարք այլ մաշկային հիվանդությունների, այնպես էլ փսորիազի դեպքում մեծ քանակությամբ քիմիական պրեպարատների օգտագործումը խորհուրդ չի տրվում, ուստի լուծման շատ ավելի արդյունավետ տարբերակ է համարվում բուժումը բուսական ծագման դեղամիջոցներով: Այդ մասին զրուցել ենք “Արտեմիսիա” բնաբուժության կենտրոնի հիմնադիր, բժիշկ-բուսաբույժ, շուրջ 50 տեսակի բուսական բաղադրության դեղերի հեղինակ Բելլա Աբրահամյանի հետ: Կենտրոնը ունի մշակած փսորիազի բուժման կուրս, որն ապահովում է երկարատև կայուն ռեմիսիա՝ պացիենտին հնարավորություն տալով ապրել առավելագույնս լիարժեք կյանքով: Կենտրոնից բազմաթիվ պացիենտներ արդեն իսկ հեռացել են՝գոհունակություն հայտնելով կենտրոնի առաջարկած բուժումներից ու դրանց արդյունքներից:

“Մենք համոզված ենք, որ միայն տեղային միջոցների՝ զանազան քսուկների օգտագործմամբ հնարավոր չէ տևական արդյունքի հասնել: Այդ պատճառով բուժումը սկսում ենք օրգանիզմի ընդհանուր մաքրումից: Սկզբում տալիս ենք բուսական ծագման մաքրող-հակամակաբուծային փոշի, այնուհետև կատարվում է հիդրոկոլոնոթերապիա՝ աղիների լվացում: Եթե պարզվում է, որ նաև ճիճվակրություն կա, հիվանդն անցնում է հակաճիճվային բուժում բուսական ծագման միջոցներով: Մեր փորձը ցույց է տալիս, որ մաքրումը շատ կարևոր է: Դրանից հետո միայն սկսվում է տեղային բուժումը”,- ասում է նա:

“Արտեմիսիա”-ում ոչ միայն նշանակվում են քսուկներ, այլև կազմակերպվում են վաննաներ՝ հատուկ դեղաբույսերով, ծովային աղով, ցորենի թեփով և այլ բնական նյութեր: Ավելի ինտենսիվ ազդեցության համար երբեմն պացիենտը որոշ պրոցեդուրաներ անցնում է կլինիկայում, իսկ վաննաներն ընդունում է տանը:  Տեղային օգտագործվում է նաև խիստ հնեցված թեյի սունկ, որը հրաշալի հակաբակտերիալ, փափկեցնող և լիովին անվտանգ միջոց է:

Ինչպես նշվեց՝ փսորիազի բուժման հարցում կարևոր նշանակություն ունի նյարդային համակարգի վիճակը: Այդ նպատակով կիրառվում են բացառապես բուսական ծագման հանգստացնող թուրմեր:

Կենտրոնի նորույթներից է ֆիտոթերմոթերապիան, որն իրենից ներկայացնում է հատուկ փայտից խցիկում կազմակերպվող բույսերի գոլորշիներով շոգեբաղնիք: Այս պրոցեդուրան բավական տարածված և կիրառվող է ԱՄՆ-ում: Այն բացում է մաշկի ծակոտիները, հանում է տոքսինները, հարթեցնում ու փափկեցնում է մաշկը, հանգստացում ու բալանսավորում նյարդային համակարգը: Կոմպլեքս բուժումներում կիրառվում են նաև ֆիզիոթերապևտիկ մեթոդներ:

“Բնաբուժություն՝ չի նշանակում միայն բույսերով բուժում”,-նշում է Բելլա Աբրահամյանը,-“Մենք կիրառում ենք նաև այնպիսի բնանյութեր, ինչպիսիք են մումիան և “քարի յուղը”, որոնք աշխարհում լայնորեն կիրառվող բուժական և կոսմետիկ միջոցներ են”:

Մաշկի դիմադրողականությունը բարձրացնելու համար օգտագործվում են տարբեր վիտամիններ և միներալներ: Բուսական դեղամիջոցները պատրաստվում են հենց “Արտեմիսիայում”, դրանք չեն պարունակում ոչ մի քիմիական բաղադրիչ: Բույսերը ստացվում են Հայկական հարուստ բնաշխարհից, ինչպես նաև Ալթայից և Չինաստանից, ինչի շնորհիվ պատրաստի միջոցները գրեթե չունեն հակացուցումներ և չեն առաջացնում կողմնակի ազդեցություններ կամ ալերգիաներ, եթե դրանք կիրառվում են իր գործի գիտակ մասնագետի կողմից. “Մեծագույն պատասխանատվությամբ ենք մոտենում ախտորոշմանը,  ու միայն այդ արդյունքների հիման վրա անցնում բուժման: Ի դեպ, փսորիազի ռեմիսիայի ապահովումից հետո մենք նաև մեր պացիենտներին տալիս ենք երկարատև տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված հատուկ լասիոն, որը պացիենտը կարող է օգտագործել, եթե նորից մաշկի վրա փսորիազի որևէ ախտանշան ի հայտ գա:

Բժշկությունը կարող է հրաշքներ գործել, բայց պացիենտի բուժումը կախված է առաջին հերթին պացիենտից: Եթե մարդը ժամանակին է դիմում բժշկի, իսկ հետո առանց ծուլանալու կատարում է նրա ցուցումները, 99% հավանականությամբ կարող է առողջանալ:

unnamed (5)

 unnamed (6)