Փրկարար ծառայությունը մայիսի 16-ին, ժամը 09.10-ին ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղին հարակից ժայռում ուլեր են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Փրկարարներն Ա. Ա.-ին պատկանող 4 ուլերին իջեցրել են ժայռից եւ տեղափոխել անվտանգ տարածք: