տուն Լուրեր Փրկարարներն ուղևորվել են Բորժոմի` հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու

Փրկարարներն ուղևորվել են Բորժոմի` հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու

98
0

102.thumb

ՀՀ ԱԻՆ 57 հոգանոց պատվիրակությունն այսօր ուղևորվել է Վրաստան` աջակցելու Բորժոմի քաղաքի մոտ բռնկված անտառային հրդեհի դեմ պայքարին, Aysor.am-ի հետ զրույցում ասացին ԱԻՆ լրատվության բաժնից:

«Շարասյունն ուղևորվել է այսօր ժամը 16:30-ին: Դրանում ընդգրկված է 57 մարդ, 8 հրշեջ մեքենա, փրկարարական մեքենա, ինչպես նաև շարժական կառավարման կետ, որը հրդեհի վայրում ծառայելու է որպես շտաբ», — ասաց լրատվության բաժնի պետ Գոհար Բաղդասարյանը:

Նրա խոսքով` նախնական տվյալներով ՀՀ ԱԻՆ խումբը Վրաստանում կմնա մի քանի օր, սակայն վերադարձի հստակ ժամկետներ չկան, քանի որ դա կախված է տեղում եղած իրավիճակից: