տուն Քաղաքական Միջազգային Փրկարարներին հաջողվել է հասնել Airbus A320-ի կործանման վայրը

Փրկարարներին հաջողվել է հասնել Airbus A320-ի կործանման վայրը

117
0

germanwings-crash-france-map

Փրկարարներն արդեն հասել են այն վայրը, որտեղ աղետի է ենթարկվել Airbus A320 ուղևորատար ինքնաթիռը։ Հաղորդում է France TV-ն։

Ավելի վաղ նշվում էր, որ փրկարարներին չի հաջողվում հասնել ինքնաթիռի կործանման վայրը՝ տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով։

Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիական Ալպերում կործանված ինքնաթիռը պատկանում էր Germanwings ավիափոխադրող ընկերությանը։ Վերջին տվյալներով՝ Բարսելոնայից Դյուսելդորֆ ինքնաթիռը 150 ուղևոր է ունեցել։