Մայիսի 28-ին ՀՀ ԱԻ նախարարության անձնակազմը «Սարդարապատ» հուշահամալիրում մասնակցել է Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին:
Շուրջ 50 փրկարար ծառայողից բաղկացած ԱԻ նախարարության դրոշակակիրներով շարասյունը գլխավորում էր ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Մկրտիչ Մարտիրոսյանը: