Նոյեմբերի 3-ին անցկացվող շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները:
ՀՀ արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարությունների համագործակցության շրջանակում ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ուժերի միջոցով շաբաթօրյակի նախորդ օրը Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնի տարածքում իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ՝ մասնավորապես՝ տարածքից հեռացվել են խոշոր քարաբեկորները, և այն պատրաստվել է ծառատունկի համար:
ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ծառայողները մասնակցել են նաև Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնի տարածքում կազմակերպված լայնածավալ ծառատունկին, որին մասնակցել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը: