Հունվարի 6-ին, ժամը 05:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Golden Palace» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ս. և 1 ուղևոր):