տուն Լուրեր Փրկարարները 4 օձ են բռնել, 2-ը՝ գյուրզա

Փրկարարները 4 օձ են բռնել, 2-ը՝ գյուրզա

671
0

Մայիսի 30-ից հունիսի 1-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքում, Սյունիքի մարզի Հախլաթյան և Կոտայքի մարզի Զովունի գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 2 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: