տուն Լուրեր Փոխվարչապետն ընդունել է ԵՄ դեսպանին

Փոխվարչապետն ընդունել է ԵՄ դեսպանին

109
0

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել էր ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա փուլին, համագործակցության առկա ծրագրերին և ապագա հնարավոր նախաձեռնություններին:

Մհեր Գրիգորյանը և Պյոտր Սվիտալսկին քննարկել են ռազմավարությունների մշակման ընթացքը, ինչպես նաև արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում նախատեսվող բարեփոխումները: