ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության անվտանգության գծով փորձագետ Դավոր Չորլուկայի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Սամվել Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության դերը, խնդրիներն ու գործառույթները Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ընթացքում, ինչպես և «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցը»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Դավոր Չորլուկան ներկայացրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության կազմը և գործառույթները:
Կողմերը պայմանավորվել են սերտորեն համագործակցել Ազգային ժողովի առաջիկա ընտրությու նների ընթացքում:
Հանդիպման ընթացքում նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: