Փոխնախարարի պաշտոնները քաղաքական պաշտոններ են, և նրանց ազատումը քաղաքական որոշման արդյունք է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրուցում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Դա ընդհանուր որոշման արդյունք է, ձևաբանական առումով նախարարն է ներկայացնում առաջարկությունը, վարչապետն այն ընդունում է կամ չի ընդունում»,- ասաց Զեյնալյանը:
Հարցին՝ ի՞նչը չէր գոհացնում փոխնախարարների աշխատանքում, նա պատասխանեց. «Բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեին, բայց դա քաղաքական թիմի որոշում է: Իսկ թե ո՞ւմ կառաջադրենք նախարարի տեղակալի պաշտոնում՝ կորոշենք»: