Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում: Այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ապրիլի 29-ին հրապարակված Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մասին հարցին ի պատասխան։
«Ժամանակ չեմ ունեցել ծանոթանալ մեղադրական եզրակացությանը և, բնականաբար, չեմ ձևավորել տեսակետ: Եթե ունենամ էլ, դրա վերաբերյալ բարձրաձայնելու իրավունք չեմ ունենա»,- ասաց Զեյնալյանը՝ հավելելով։ -Այո´, իրավաչափ է այս վեճի առկայությունը և փոխադարձ հարգանքի մթնոլորտում պետք է լուծվի այս վեճը»: