տուն Լուրեր Փոստանջյանն առաջարկում է հարկերի փոխարեն այլ արտոնություններ տալ

Փոստանջյանն առաջարկում է հարկերի փոխարեն այլ արտոնություններ տալ

149
0

Zaruhi1777777777777777777777

ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ևս ԱԺ նիստի ընթացքում հարցերով դիմեց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին:

« Դուք ունե՞ք այս պահին հաշվարկ, թե քանի կրպակատեր, կոշկակար, վարսահարդար կա այդ համայքներում: 27-46 համայնք եք ասել, այս տատանման մեջ որքան է կազմելու մանր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների քանակը: Ասացիք կարող ենք մոռանալ համայնքները, կառավարությունը կսահմանի: Դյուրին չէ՞ր լինի, եթե մենք համայնքների համար տալիս ենք արտոնություններ, հստակ է նաև մարդկանց քանակը, տրամադրենք արտոնություններ գույքահարկից ազատման, սոցվճարների ու այլ տեսքով»:

Պատասխանելով Փոստանջյանին, Այվազյանն ասաց.

«Թե քանիսն են՝ Կառավարության ներկայացուցիչը կասի: Բայց փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին, եթե հանենք, գումարով կազմում է 2,5 միլիարդ: Մոռանալու խնդիր չկա, շատ ավելի հեշտ է, որ ԱԺ-ն սահմանագիծ տա, իսկ ցանկի ընդգրկման օպերատիվ կազմակերպումը կատարի Կառավարությունը: Մենք խնդիր ունենք սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ճանապարհին: Ձեր ասած տարբերակն էլ ընդունելի է: Շատ ավելի լավ կլինի հասցեագրված տվյալ համայնքներին այս ծառայությունը տանք, այո: Բայց Կառավարությունն էլ ասում է՝ եկեք հարկերից ազատենք, եթե հետագայում անհրաժեշտություն եղավ դոտացիաներ տալու, կոմունալներ փոխհատուցելու՝ կարելի է քննարկել: Սույն օրենսդրական նախաձեռնությունը խնդիր է լուծում հարկային մասով»: