տուն Լուրեր Փոստանջյանի՝ «Ժառանգությունից» դուրս գալը ծափողջույններով չէ, որ կարելի է դիմավորել. Մարտիրոսյան (տեսանյութ)

Փոստանջյանի՝ «Ժառանգությունից» դուրս գալը ծափողջույններով չէ, որ կարելի է դիմավորել. Մարտիրոսյան (տեսանյութ)

80
0

Զարուհի Փոստանջյանի՝ «Ժառանգությունից» դուրս գալը ծափողջույններով չէ, որ կարելի է դիմավորել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանը փաստում է, որ քաղաքական պայքարի լավագույն տարիներն անցկացրել է Փոստանջյանի հետ, սակայն կուսակցությունից դուրս գալու նրա հիմնավորումներին համաձայնել չի կարող:

«Համամիտ չեմ իր տեսակետին, որ մենք հեռացել ենք մեր սկզբունքներից, գաղափարներից, դա անգամ տեխնիկապես հնարավոր չէ: Կուսակցության շարքերում մնում են այն անձինք, որոնք պարոն Հովհաննիսյանի հետ ստեղծել եւ կայացրել են «Ժառանգություն» կուսակցությունը»,- շարունակեց Մարտիրոսյանը:

Araratnews.am-ի հարցին՝ կնվազի՞ «Ժառանգության» ընտրազանգվածը Փոստանջյանի դուրս գալուց հետո, Մարտիրոսյանն ասաց` մի կարճ շրջան կնվազի:

Հիշեցնենք՝  երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ հեռանում է կուսակցությունից:

Մանրամասները՝ տեսանյութում: