տուն Լուրեր Փոստանջյանը ՄԻՊ-ից հետաքրքրվեց ԶՈՒ-ում հանցագործություններից տուժած անձանց իրավունքների խախտման վերաբերյալ. tert.am

Փոստանջյանը ՄԻՊ-ից հետաքրքրվեց ԶՈՒ-ում հանցագործություններից տուժած անձանց իրավունքների խախտման վերաբերյալ. tert.am

89
0

zaruhi

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ում 2015թ. բյուջեի նախագծի քննարկմանը Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե արդյոք այս տարի օմբուդսմենի գրասենյակը պատրաստվում է զեկույց ներկայացնել հանրապետության զինված ուժերում հանցագործություններից տուժած անձանց իրավունքների խախտման վերաբերյալ:
«Կառավարության շենքի առջև ծնողները բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացնում: Իրենց հարցը, փաստորեն, լուծում չի ստանում: Այստեղ` ԱԺ-ում, կարծում եմ՝ պետք է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով` որոշ ուսումնասիրությունների համար: Բայց կցանկանայի իմանալ` բյուջեում նման գումար նախատեսվո՞ւմ է համապատասխան զեկույցի համար»,- հարցրեց նա:
ՄԻՊ տեղակալը վստահեցրեց, որ այս հարցը իրենք առաջիկայում կքննարկեն, որովհետև այս ուղղությունը պաշտպանի համար առաջնայնություններից մեկն է:
«Մենք չունենք առանձին կետով նշված հատուկ զեկույցի և հատկապես թեմատիկ զինծառայողների իրավունքներով զեկույցի տպագրության համար անհրաժեշտ գումար: Մենք ունենք ընդհանուր տուփ, և ցանկացած զեկույց մտնում է այդ գումարի մեջ: Կունենա՞նք արտահերթ զեկույց, թե՞ ոչ՝ նախապես չեմ կարող ասել, որովհետև դա պաշտպանն է որոշում»,-նկատեց նա:
ՄԻՊ ներկայացուցչի խոսքով՝ պաշտպանի մասին օրենքով, բացի տարեկան զեկույցից, եթե կան մարդու իրավունքների համակարգային խնդիրներ, և պատկան մարմինները չեն ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ այդ խախտումները վերացնելու համար, պաշտպանն իրավասու է հանդես գալ արտահերթ զեկույցով:

Մանրամասներն՝ այստեղ: