տուն Լուրեր Փոստանջյանը բոյկոտեց ավագանու առաջին նիստը (տեսանյութ)

Փոստանջյանը բոյկոտեց ավագանու առաջին նիստը (տեսանյութ)

122
0

Untitled

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր մեկնարկեց Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը: Ընդդիմադիր «Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու անդամները որոշեցին բոյկոտել նիստը և այն անցկացնել քաղաքապետարանի շենքի դիմաց:

Կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, դրսում անցկացվող նիստի ժամանակ ներկայացնելով «Երկիր ծիրանիի» բանաձևը, նշեց, որ իրենց կուսակցությունը ստանձնելու է Երևանի ավագանու պարտականությունները, օգտվելով իր լիազորություններից, կազմակերպելու է մարդկանց և կազմակերպությունների ներգրավվածությունը խորհրդատվական գործընթացներին, հանրաքվեների հարուցմանը, պահանջագրերի և միջնորդագրերի ներկայացմանը, տեղական իշխանությունների պաշտոնական փաստաթղթերի ձեռքբերմանը, քննարկելու է տեղական իշխանությունների վերաբերյալ բողոքները և այլն:

Իսկ լրագրողների հարցերին` մի՞շտ են նիստերը դրսում անցկացնելու, Փոստանջյանն արձագանքեց. «Մենք հիմա նիստ ենք անցկացնում և հարցերի չենք պատասխանում: Մենք այս պահից սկսած օգտագործելու ենք մեր բոլոր լիազորությունները, որի մեջ է մտնում ունենալ հնարավորություն Երևանի բոլոր վարչական շրջաններում անցկացնել հանդիպումներ երևանցիների հետ ամիսը մեկ անգամ»:

Ավելին` տեսանյութում: