ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի և ԱՄՆ-ի ՊՆ ղեկավար Ջեյմս Մեթիսի՝ Աֆղանստան կատարած այցի ժամանակ Քաբուլի միջազգային օդանավակայանը հրթիռակոծման է ենթարկվել. հաղորդել է տեղական Tolo News հեռուստաալիքը:
«Թալիբան» ծայրահեղական շարժումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաքում օդանավակայանի հրթիռակոծությունը, հայտարարելով, որ նրանց թիրախն է եղել Քաբուլ ժամանած ԱՄՆ ՊՆ ղեկավար Ջեյմս Մեթիսը:
Ավելի վաղ Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչ Նաջիբ Դանիշը հայտնել է, որ մայրաքաղաքի օդանավակայանի մոտ մի քանի հրթիռ է ընկել, ոչ ոք, բարեբախտաբար, չի տուժել: