Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի և ֆուտզալի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ:
Հայաստանի Բարձարագույն խմբի առաջնության 13-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը կկայնա «Հանրապետական» մարզադաշտում:
Ֆուտզալի Հայաստանի առաջնության 6-րդ տուրի «Չարբախ»-ՎՊՀ հանդիպումը կկայանա նոյեմբերի 7-ին, «Լեո»-«Ալավերդի» խաղը կկայանա «Միկա» մարզահամալիրում, իսկ «Արմենիա Թրավել»-«Գյումրի» հանդիպումը կսկսվի ժամը 14:30-ին: