ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին»-ի մեջ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` փոփոխություններ կատարելու նախագծին:
Նախագիծը ներկայացնող նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը նշեց, որ նախատեսվող փոփոխությունն իրավակիրառ բնույթի է:
«Փոփոխությունը վերաբերում է կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստի վճարման և մահվան դեպքում չստացած թոշակը ստանալու համար դիմում ներկայացնելու ընթացակարգին: Եթե նախկինում դիմումը կարող էր ներկայացվել միայն հաշվառման վայրի ծառայություն, այժմ կարող են ցանկացած տեղում դիմում տալ»,- ասաց Պետրոսյանը: