Ամերիկյան և համաշխարհային բռնցքամարտի լեգենդ Մայք Թայսոնը պատմել է, որ մանուկ տարիքում սեռական բռնության զոհ է դարձել։
«Ես յոթ տարեկան էի, երբ փողոցում մի տղամարդ բռնեց ինձ։ Նա ուժ կիրառեց իմ դեմ ու սեռական բռնության ենթարկեց», — ասել է Թայսոնը Opie Radio-ին տված հարցազրույցում։
Նա բացատրել է, որ նման դեպք մի անգամ է տեղի ունեցել։ Թայսոնին հաջողվել է փախչել այդ տղամարդուց, ում նա «ծերուկ» է անվանել, և երբեք նրան չի տեսել, ոստիկանությանն էլ չի հայտնել դրա մասին։ «Ես այդ կապակցությամբ ամոթ կամ խայտառակվածություն չեմ զգում», — ասել է Թայսոնը։