«Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախ նշեց, որ անդրադառնալու է ոչ թե մրցույթի հետ կապված սկանդալներին, այլ «Միսս Հայաստան» մրցույթի կանոնակարգի կազմակերպման խնդիրներին. գրում է Henaran.am-ը:
Նա նշեց, որ անընդհատ լուրեր են շրջանառվում, թե այսպես ասած ինքն ինչ-որ մեկի ձեռքից տարել է մրցույթը, սակայն դա այդպես չէ:
«Ես Մշակույթի փոխնախարարն էի այդ ժամանակ ու գտնվում էի Փարիզում, ինձ մոտեցել է «Միսս Եվրոպա» մրցույթի տնօրենն ու ասել, որ խնդիրներ կան, առաջարկվել է ստեղծել գործակալությունը, որը կզբաղվի սրանով: Մրցույթը կազմակերպվել է 1996 թվականից, այն ժամանակ կոչվել է «Աստղիկ»»,-ասաց նա: Արդեն 2000, 2002, 2005, 2007 թվականներին մրցույթներն իր կողմից են կազմակերպվել, իսկ 2012-ին՝ Հ2-ը:
Կարեն Արիստակեսյանն ընդգծեց՝ մրցույթների կազմակերպման ժամանակ միշտ խոչընդոտներ ու խոընդոտողներ են եղել, ֆինանսական խնդիրներ են եղել, սակայն չնայած դրան մրցույթները կազմակերպվել են, համագործակցել են «Միսս Եվրոպայի», «Միսս աշխարհի» հետ:
«Մենք առաջինն ենք շահագրգռված, որ այս մրցույթներն անցկացվեն բարձր մակարդակով: Շատ հեշտ է չգնահատել աշխատանքը, մեղադրել ու նվաստացնել:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ: