տուն Լուրեր Փլուզվել է տներից մեկի առաստաղը

Փլուզվել է տներից մեկի առաստաղը

129
0

Փլուզում

Հուլիսի 11-ին, ժամը 11։37-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի Զոհրապ Շհոյան փողոցի տներից մեկի առաստաղը փլուզվել է։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ 1930-ական թվականներին կառուցված 1 հարկանի առանձնատան (մոտ 104 քմ) հողից ծածկը փլուզվել է (մոտ 20 քմ)։

Տեղեկությունը փոխանցվել է գյուղապետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին։