տուն Լուրեր Փլուզում «Kaiser» սուպերմարկետում

Փլուզում «Kaiser» սուպերմարկետում

149
0

124259

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:35-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի 2-րդ հարկում քարե կիսակառույց շինության փլուզում է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել, սակայն նշված սուպերմարկետի աշխատակիցները ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին, որ 2-րդ հարկ՝ Հագուստների բաժին, ահը սրտներիս ենք մտնում: Տևական ժամանակ է՝ փորձում են վերանորոգել կամ ինչ-որ հարկ ավելացնել, սակայն չեն պահպանում անվտանգության կանոնները: Ով ոնց ուզում՝ սարքում է: Հարյուր անգամ ասել ենք, որ դեմն առեք, սակայն ասած- չասած՝ մի հաշիվ է: Միակ սփոփանքը այն է, որ լավ է՝ մարդիկ չտուժեցին, բայց դա՝ այս անգամ:

Նշված սուպերմարկետը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանի քրոջը և քրոջ որդուն՝ Երևանի ավագանու անդամ Արթուր Պետրոսյանին:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում