Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգը՝ ապահարսանից հետո, արդեն երկուսուկես տարի պայքարում է երեխաների խնամակալության իրավունքի համար: Այս ողջ ընթացքում լրագրողներին դեռ չէր հաջողվել Փիթթ եւ Ջոլի զույգին բռնացնել միասին: Սակայն օրերս բախտը ժպտաց պապարացիներին, եւ նրանք կարողացան գաղտնի նկարահանում իրականացնել Փիթթի գրասենյակում, որտեղ զույգն աշխուժորեն քննարկում էր ինչ-որ հարց: Շատերը գտնում են, որ քննարկման թեման հավանաբար Փիթթի եւ Շարլիզ Տերոնի սիրավեպի մասին լուրերն են, քանզի ըստ շարժուձեւի Ջոլին խոսելիս զայրացած էր, իսկ Փիթթը՝ խաղաղ:
Ի դեպ, ըստ ընտանիքի մտերիմ ընկերների հաղորդած լուրերի, Փիթթը վերջապես կարողացել է համաձայնության գալ նախկին կնոջ հետ եւ այլեւս իրավունք ունի հանդիպելու իր երեխաների հետ առանց կողմնակի մարդկանց ներկայությամբ: Երեխաները նույնիսկ կարող են մնալ իրենց հայրիկի տանը, որքան կցանկանան: Նշենք, որ Փիթթը երեխաներին մոտ լինելու նպատակով գնել է Անջելինայի տան հարեւանությամբ գտնվող վիլլաներից մեկը: