տուն Լուրեր Փայլանը Թուրքիայի փոխվարչապետից բացատրություն է պահանջել «գյավուր» բառի համար

Փայլանը Թուրքիայի փոխվարչապետից բացատրություն է պահանջել «գյավուր» բառի համար

110
0

կարո

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը հարցապնդում է ներկայացրել խորհրդարան՝ ուղղված Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշին. հայտնում է Ermenihaber-ը:

Փայլանի հարցապնդումը վերաբերում է փոխվարչապետի հայտարարությանը, որտեղ նա կիրառել է «գյավուր» բառը:

Քուրթուլմուշը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) տեղական ինքանակառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հետևյալ արտահայտություններն է արել. «Գյավուրին գյավուր ասել և նրան դեմ հանդիման կանգնել. ահա այն, ինչն անվանում եք թուրքական մահմեդականություն և մինչև այսօր մեզ հասած այս մեծ քաղաքակրթության ամենահիմնական առանձնահատկություններց մեկն է: Մեր այս անկախության հարցին պետք է  լուրջ վերաբերվենք: Մեզ համար անկախությունը, գյավուրին գյավուր ասելով, նրա դեմ կանգնելն է»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: