տուն Լուրեր Փայլանը մեջլիսից պահանջում է ուսումնասիրել 1915-ի տեղահանության մասին օրենքի հետևանքները

Փայլանը մեջլիսից պահանջում է ուսումնասիրել 1915-ի տեղահանության մասին օրենքի հետևանքները

108
0

garo_paylan

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը Օսմանյան Կայսրությունում հայերի տեղահանության մասին օրենքի հետևանքներն ուսումնասիրելու դիմում է ներկայացրել մեջլիսի ղեկավարությանը: Այս մասին տեղեկացնում է հայկական «Ակօս» շաբաթաթերթը:

«Ժամանակավոր տեղահանության օրենք»-ը ընդունվել էր 1915 թվականի մայիսի 27-ին և ուժի մեջ էր մտել նույն թվականի հունիսի 1-ին «Takvim-i Vekâyi» պաշտոնաթերթում տպագրվելուց հետո:

Փայլանը պահանջել է ուսումնասիրել այդ ժամանակարշրջանի կառավարության և պետական պաշտոնյաների պատասխանատվության հարցը և տեղահանության հետևանքների մինչև օրս շարունակվող ազդեցությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: