The Times թերթին տված հարցազրույցում ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զանգվածային ներհոսքը Եվրոպա կարող է հանգեցնել Եվրամիության փլուզմանը, և եթե Եվրոպան շարունակի ընդունել փախստականներին, ապա 10 տարի հետո մայրցամաքը պարզապես «ճանաչել չի լինի»` հաղորդում է Gazeta.ru-ն:
«Կարծում եմ՝ ԵՄ-ն կփլուզվի: Վստահ եմ, որ եթե չլիներ ներհոսքի խնդիրը, Միության փլուզման մասին խոսք չէր լինի: Սակայն մարդիկ մինչև կոկորդները կուշտ են, Մեծ Բրիտանիայում կամ որևէ այլ վայրում, և ահա կտեսնեք՝ մյուս երկրները կհետևեն Մեծ Բրիտանիայի օրինակին: Եվրոպան չպետք է ընդունի փախստականներին: Ես պարզապես փախստականներին Եվրոպա չէի թողնի: Ես նրանց կօգնեի, բաց միևնույն ժամանակ հետ կուղարկեի՝ ստեղծելով անվտանգության գոտիների նման բաներ»,- ասել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածուն: