Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրն իր ընտանիքի փորձից ելնելով գիտի, թե որքան դժվար է փախստական լինելը, և կարծում է, որ Ֆրանսիայի կառավարությունը պետք է ավելի ուշադիր ուսումնասիրի երկիր ժամանող մարդկանց:
«Նախ` մենք պետք է իմանանք, թե ում հետ գործ ունենք: Այդ մարդկանց թվում կարող են լինել հանճարներ կամ երկրի համար օգտակար մարդիկ: Պետք է տարբերակել պիտանի և տաղանդավոր մարդկանց և նրանց բացահայտվելու հնարավորություն տալ»,- այս մասին շանսոնիեն ասել է France 2 հեռուստաալիքի ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ:
Խոսելով Ֆրանսիայում փախստականների իրավիճակի մասին` շանսոնիեն բերել է Մարի Կյուրիի օրինակը, ով երկու անգամ դարձել էր ֆիզիկայի և քիմիայի ասպարեզներում Նոբելյան դափնեկիր. նա Ֆրանսիա էր արտագաղթել Լեհաստանից: