տուն Քաղաքական Միջազգային Փախստականները փորձել են անցնել Լա Մանշի թունելով

Փախստականները փորձել են անցնել Լա Մանշի թունելով

192
0

download

Մոտ 200  փախստական փորձել է գիշերով ներխուժել Ֆրանսիան Անգլիայի հետ կապող Լա Մանշի անդրծովյան թունել` բախվելով ոստիկանների հետ, ինչի հետևանքով թունելի երթևեկությունը դադարեցվել է, 10 մարդ վիրավորվել , հաղորդում է Reuters-ը:

Եվրաթունել ընկերության մամլո ծառայությունից հայտնել են, որ գաղթականները ֆրանսիական կողմից կազմակերպված ներխուժել են թունել և բարձրացել վագոնների վրա:

Ներկայում թունելում երթևեկությունն աստիճանաբար վերականգնվում է, հայտնել են ընկերությունից: