տուն Լուրեր Փաստաբանների տուգանքները կսահմանվեն Դատավարական օրենսգրքով

Փաստաբանների տուգանքները կսահմանվեն Դատավարական օրենսգրքով

86
0

Դատական օրենսգրքից հանվել են փաստաբանների նկատմամբ կիրառվող տուգանքները, սակայն այդ կարգավորումները կլինեն Դատավարական օրենսգրքում։ Այս մասին ԱԺ պետական-իրավական  հարցերի  մշտական հանձնաժողովի նիստում Դատական  օրենսգրքի՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ փոփոխությունները ներկայացնելիս ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

«Ելք» խմբակցության  պատգամավոր Էդմոն Մարուքյանն  ասաց,  որ  Դատական  օրենսգիրքը մի շարք թերություններ ունի,  սակայն իշխանությունների մարտավարությունն այն է,  որ օրենսգրքից հանեն առավել մեծ աղմուկ առաջացրած դրույթը, որը վերաբերում էր  փաստաբանների  նկատմամբ սանկցիաներ կիրառելուն։

Դավիթ Հարությունյանի խոսքով՝  դատախազների ու փաստաբանների նկատմամբ տուգանքի կիրառման փորձ չկա: Եթե անհրաժեշտություն ծագի լրացուցիչ պաշտպանիչ մեխանիզմներ մտցնել այս կամ այն կողմի համար՝ լրացուցիչ ժամկետներ բողոքարկման, որոշումը ներկայացնելու և այլնի համար, դժվարություն կա սահմանադրական օրենքի մակարդակով փոփոխություն կատարելու համար, և որպեսզի խուսափեն դրանից ու կարողանան փոփոխություններ կատարել ավելի հեշտ եղանակով, դրանով է պայմանավորված այդ նորմերը տեղափոխել Դատավարական օրենսգիրք: