տուն Լուրեր Հղի Մարգարիտա Սիմոնյանը փաստաբանի հետ միջադեպից հետո հայտնվել է հիվանդանոցում

Հղի Մարգարիտա Սիմոնյանը փաստաբանի հետ միջադեպից հետո հայտնվել է հիվանդանոցում

119
0

Россия сегодня միջազգային մեդիա խմբի, ինչպես նաև RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը փաստաբան Լյուբով Սոբոլի հետ ունեցած միջադեպից հետո հայտնվել է հիվանդանոցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ նախօրեին Լյուբով Սոբոլը Մարգարիտա Սիմոնյանին սպասել է «Эхо Москвы» ռադիոկայանի շենքում՝ միացրած տեսախցիկով: Նա համառորեն հարցեր է ուղղել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի մասին:  Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ չի ցանկանում պատասխանել այդ հարցերին, ինչպես նաև խնդրել է անվտանգության աշխատակիցներին նրան դուրս հրավիրել, քանի որ իրեն չի կարելի նյարդայնանալ:

«Հղիության դադարեցման սպառնալիք էր: Տա Աստված, ամեն ինչ բարեհաջող ավարտվի: Ես փորձում եմ չմիացնել հեռախոսը, որպեսզի չտեսնեմ, թե ինչ է կատարվում»,- ասել է Մարգարիտա Սիմոնյանը: