տուն Լուրեր Փաստաբանը հերքել է Իրանի նախկին նախագահի ձերբակալության մասին լուրերը

Փաստաբանը հերքել է Իրանի նախկին նախագահի ձերբակալության մասին լուրերը

103
0

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի փաստաբանը հերքել է իրանական մի շարք ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններն այն մասին, որ երկրի նախկին ղեկավարը ձերբակալվել է. հաղորդում է Erem news լրատվակայքը:

«Իմ պաշտպանյալի՝ ԻԻՀ-ի նախկին ղեկավար Մահմուդ Ահմադինեժադի՝ Բուշեր քաղաք կատարած այցի ժամանակ ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,- հայտարարել է փաստաբանը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ 61-ամյա Ահմադինեժադը ձերբակալվել էր դեկտեմբերի վերջին սկսված զանգվածային ցույցերին աջակցելու և դրանք հրահրելու համար: