ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հերքեց այն լուրը, որ «Գործ N° Մարտի 1» ֆիլմը նկարահանվել է Քոչարյանի պատվերով։
«Որևէ պատճառ չունեմ նման բան մտածելու համար»,- ասաց փաստաբանը։
Քոչարյանի՝ ֆիլմի ռեժիսոր Ռոման Բաբայանին մեծ գումարներ տալու մասին հարցին Ալումյանը արձագանքեց․ «Այդ մասին խոսակցություն չի եղել Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց չկա էլ որևէ այլ տեղեկատվություն, որ թույլ տա այդպես մտածեմ»։
Լրագրողի հարցին՝ կճշտի՞ տեղեկությունը, Հայկ Ալումյանը պատասխանեց, որ կճշտի ու կտեղեկացնի լրագրողներին։