«Փաստ» թերթը գրում է. «Լուրեր են շրջանառվում, որ ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը իշխանությունների առջև հանձնառություն է ստանձնել ազատվել մի շարք կադրերից, մասնավորաբար, ըստ տեղեկությունների, առաջին քայլերից մեկը կլինի ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանին աշխատանքից ազատելը:
Եվ քանի որ իրավիճակ է փոխվել և Սորոսի հիմնադրամն իրեն իշխանության բաժնետեր է համարում, ապա եկել է Վարագյանի համար հատուցման, իսկ «սորոսական» հ/կ-ների համար՝ իրենց անխոչընդոտ մուտքը Մայր բուհ ապահովելու ժամանակը:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ավելորդ աղմուկից և համալսարանականների դիմադրությունից խուսափելու համար ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանին հանձնարարվել է ոչ թե ուղղակի աշխատանքից ազատել Վահագն Վարագանին, այլ մեկ ամսվա ընթացքում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ գումարել և ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարելու որոշում կայացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: