«Դի Ջի Քոնսալթինգ» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Խաչատրյանը Armday.am-ի հետ զրույցում ամփոփել է 2016թ. ձեռքբերումներն ու անդրադարձել 2017թ. անելիքներին:
Ընկերության տնօրենի խոսքով՝ 2016թ. շատ արդյունավետ տարի էր. «Բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել, որոնք նաև մեր գործարար միջավայրի համար աշխատանքային բավականին լուրջ ու նպաստավոր պայմաններ ստեղծեցին: Այդ առումով, 2016թ.-ին մեր առաքելությունը համարում ենք ստացված, իսկ 2017թ.-ին ակնկալում ենք այդ ամենի շարունակությունը: Չեմ ուզում չակերտները բացել, 2017թ.արդեն մարդիկ կտեսնեն այն, ինչ ծրագրել ենք և մեր ֆինանսական պլանավորման հետևանքով արդեն կառուցվելու է, ինչն էլ իրենից ենթադրում է նաև լրացուցիչ ներդրումներ , աշխատատեղերի ստեղծում և այլն»:
Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ ընկերությունն անցնող տարվա ընթացքում փորձել է աջակցել նաև շուկայում իրենց դիրքերը կորցնող բիզնեսների զարգացմանը:
2016թ.-ին ընկերությունը նաև դուրս է եկել միջազգային շուկա, ինչը, Դավիթ Խաչատրյանի խոսքով, մի քանի առավելություններ ունի. «Նախ ընդլայնվում է աշխատանքի սպեկտորը, նաև Հայաստանի մեր ծառայությունների մատուցման բարձր որակը կարողանում ենք ներկայացնել օտարերկրյա մեր գործընկեներին, ինչն, ի դեպ, 2016թ. շատ լավ ստացվել է և դրանց արդյունքներին կանդրադառնանք նաև 2017թ. »:
Անդրադառնալով անցնող տարում ընկերությունում գրանցված նորություններին, Դավիթ Խաչատրյանն առանձնացրեց նոր աշխատատեղերի ստեղծումը, մասնագիտական որոկավորման և վերապատրաստման գործընթացները:
«Նորությունները մեզ մոտ անպակաս են, այդ առումով ամեն ամիս կամ եռամսյակը մեկ բավականին մեծ պրոգրես է գրանցվում: Բիզնես միջավայրը մեզ մոտ դարձել է այնպիսին, որ հաշվապահության աութսորսինգի գաղափարը ընկալվում է որպես անհրաժեշտություն: Նաև մասնագիտական որակավորման գործընթացի հետ կապված լուրջ աշխատանքներ են տարվում՝ ինչպես վերապատրաստումների, այնպես էլ հարկային և մաքսային գիտելիքների ավելացման և օրենքների փոփոխություններին համահունչ»,-ասաց Դավիթ Խաչատրյանը:
Ընկերության տնօրենը նշեց, որ իրենց գլխավոր նպատակը շուկայում առաջատարը լինելն է. «Չեմ կարծում, որ այս պահին մենք շուկայում առաջինն ենք, բայց որ կդառնանք առաջինը, դա փաստ է: Մեր նպատակն է մատուցել միայն որակյալ ծառայություններ մեր հաճախորդներին: Մենք մեր առջև չենք դնում խնդիր շատ գումար վաստակել՝ կատարելով անորակ աշխատանք: Նախընտրում ենք անել որակյալ աշխատանք, թեկուզ եթե պետք է մեր ֆինանսական ռեսուրսները դրա հաշվին ավելի քիչ լինեն: Նշեմ, որ 2017թ. մեծ աշխատանք է տարվելու՝ ուղղված աուդիտի և իրավաբանական ծառայությունների ոլորտի զարգացմանը: Կարծում եմ՝ 2017թ-ին դա լինելու է ընկերության հիմնական թիրախային գործողությունը»:
Նշենք, որ «Դի Ջի Քոնսալթինգ» ընկերությունը ստեղծվել է 2012թ. սեպտեմբերին: Ընկերության ստեղծման հիմքը եղել է հաշվապահական հաշվառման իրականցումը, սակայն ժամանակի ընթացքում գործունեության ճյուղերն ընդլայնվել են դեպի ֆինանսական պլանավորում, բիզնեսի օպտիմալացում և այլն:
Զրույցի վերջում գործարարը նաև շնորհավորեց ինչպես իրենց գործընկերների, այնպես էլ ողջ հայ ժողովրդի գալիք Սուրբ Ծնունդն ու Ամանորը՝մաղթելով, որ 2017թ. բոլորը լինեն ավելի լավատես, ունենան քաջ առողջություն և ամենակարևորը՝ լինեն բարի մեկը մյուսի հանդեպ: