տուն Լուրեր Փաստ է, որ այս պահին բանակցություններ չկան (տեսանյութ)

Փաստ է, որ այս պահին բանակցություններ չկան (տեսանյութ)

143
0

IMG_4709

Վերջին շրջանում Հայաստանի բազմաշերտ, բազմավեկտր արտաքին քաղաքականությունը ողջունելի է, և վստահ եմ, որ այն շարունակական կլինի: Եվ չեմ կարծում, որ որևէ դիվանագետ, նույնիսկ ընդդիմության շարքերից, ովքեր ուշադիր հետևում են Հայաստանի արտաքին քաղաքականության գործունեությանը, կարող են այս շրջանի համար որևէ դիտողություն անել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԼՂՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցին:

Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել էր, որ Ռուսաստանի նախագահի հետ մանրամասն քննարկել է մեր տարածաշրջանում անվտանգության թեման, և հատուկ ուշադրություն է դարձվել Արցախի Հանրապետության խնդրի կարգավորմանը, մասնավորապես, բանակցային գործընթացն  առաջ մղելու համար պայմանների ստեղծմանը:

Հարցին, թե նախագահի այցը կարո՞ղ է նպաստել բանակցային գործընթացի առաջընթացին, երբ Հայաստանը հայտարարում է, որ այս պահին բանակցություններ չկան, Իսագուլյանը պատասխանեց. «Փաստ է, որ այս պահին բանակցությունները, ըստ էության չկան, բայց այն հանգամանքը, որ Հայաստանը կարողացավ միակողմանի տանել նրան, որ և՛ համանախագահները, և՛ Ադրբեջանը, ինչքան էլ ուզում է վայնասուն բարձրացնել, արդեն համակերպվելու են այն գաղափարի հետ, որ պետք է ներդրվեն հետաքննության մեխանիզմները, շատ կարևոր է»:

Մանրամասները` տեսանյութում: