«Փաստ» օրաթերթը գրում է. «Չարենցավանում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցում է նաեւ Չարենցավանի նախկին տեխնիկումի տնօրեն Արտակ Գրիգորյանը:
Արտակն այնքան է ոգեւորված, որ փորձում է «ձեռնոց նետել» ձեռքերը շատ երկար «կոնտրաբանդայի» շեֆ Սամվել Սանամյանին: Ու ինչպես նա, այնպես էլ ինքը փորձում է մարդկանց ստիպել` աշխատել իր օգտին:
Բոլոր դպրոցների ուսուցիչների հետ «բացատրական աշխատանք» է տանում, հասկացնելով, որ կրթության ոլորտն իրենց կուսակցությանն է պատկանում, եւ ոլորտի «ենթակաները» պետք է աշխատեն իր` ՀՅԴ թեկնածուի օգտին:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: