տուն Լուրեր Փաշինյանը խոսեց Հյուսիս-հարավ ծրագրի և յուրացումների մասին

Փաշինյանը խոսեց Հյուսիս-հարավ ծրագրի և յուրացումների մասին

134
0

Մենք լրջագույն քննության ենք ենթարկում, ինչպես նաև քրեական գործ կա հարուցած Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության հետ կապված: Այս մասին Ազգային ժողովում ընթացող հատուկ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Արդեն, ըստ էության, որևէ կասկած չկա, և դա կարող ենք հաստատված փաստ համարել, որ «Տրանշ 1» ծրագրի շրջանակներում իրականացված շինարարությունը չի համապատասխանում որակներին, և մենք հետևողական ենք լինելու, որ բաց թողնված որակական չափանիշները  վերականգնվեն, այսինքն՝ ճանապարհը բերվի պատշաճ մակարդակի»,- ասաց Փաշինյանը, հավելելով, որ կապ  չունի, թե դա ինչպե՛ս կանեն՝ քրեական գործի շրջանակներում, բանակցություններով, քաղաքացիական դատավարության շրջանակներում, կապ չունի, դա արվելու է:

«Մեր երկրում մեր ժողովրդի ծախսած միջոցները նրանք պետք է բերեն կոնկրետ արդյունքի: Սա այդ ճանապարհի մի փոքր հատվածն են կառուցել: Պետք է այսօր հաստատել կանոններ, որը հետագայում կբացառի նույնանման մոտեցումներ, երբ ճանապարհը կառուցում էին ոչ թե ճանապարհ կառուցելու համար, այլ «ատկատներ» դուրս գրելու և եկամուտներ ունենալու համար»,- ասաց Փաշինյանը: