տուն Լուրեր Փաշինյանը «Հայաստան» հիմնադրամի նվիրատվությունների նվազման վտանգ է տեսնում

Փաշինյանը «Հայաստան» հիմնադրամի նվիրատվությունների նվազման վտանգ է տեսնում

94
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարների հավաքագրման մեխանիզմը չփոխելու մեջ նվիրատվությունների նվազման վտանգ է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը նշեց հունիսի 18-ին տեղի ունեցած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում:

«Մենք ամեն տարի խոսում ենք հավաքագրումների մասին: Ես կարող եմ երաշխավորել, որ այս համակարգով հավաքագրումներն անընդհատ են նվազելու: Մենք կարող ենք վերցնել թվեր, որտեղ համեմատաբար ավելի շատ են հավաքվել գումարներ: Այդ հավաքագրումների քարտեզը բացելու դեպքում կտեսնենք, որ ունենք դեպքեր, երբ մի գործարարը նվիրաբերել է ընդհանուրի 50%-ը: Սա, իհարկե, շատ լավ է, և մենք շատ շնորհակալ պետք է լինենք այդ մարդկանց, բայց ահա այս կառուցվածքն այդ նվիրատուներին էլ է մտահոգում, որովհետև մարդիկ ասում են` ինչու ես միայնակ կարող եմ 7 մլն տալ, ամբողջ մնացած հայությունը ևս այդքան կամ դրանից քիչ: Այսինքն` մեր քաղաքականությունն այստեղ ապահովում է ոչ թե անընդհատ ներգրավվածություն, այլ ավելի ու ավելի քիչ շրջանակ է այս թեմայի մեջ ներգրավում, ինչը նույնպես կարևոր խնդիր է»,- ասաց Փաշինյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովինմասնակցում էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱրցախիՀանրապետության նախագահ Բակո Սահակյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներՀայաստանից, Արցախից և սփյուռքից: