տուն Լուրեր Փաշինյանը Իրան կայցելի փետրվարի վերջին

Փաշինյանը Իրան կայցելի փետրվարի վերջին

105
0

Նիկոլ Փաշինյանը Իրան կայցելի փետրվարի վերջին. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նաղդալյանը նշեց, որ այցի հետ կապված մանրամասներ չի կարող հաղորդել․ «Այցի ընթացքում անդրադարձ է կատարվելու երկկողմ հարաբերությունների այն բոլոր սպեկտրին, որը բնորոշ է բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկու երկրներին։ Այցին մոտ կներկայացվի օրակարգի մանրամասները»։