ԱԺ այսօրվա նիստում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին շրջանում մի շարք դիվանագիտական ներկայացուցիչների կողմից հնչել են հայտարարություններ, որոնցից կարելի է ենթադրել, որ Հայաստանը բավարար ջանք չի գործադրում Արցախի Հանրապետությանը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթաց ներգրավելու ուղղությամբ:
Փաշինյանը պահանջեց, որ ՀՀ ԱԳՆ-ն ներկայացնի ապացույցներ, որ բավարար ջանքեր գործադրվում են: «ԼՂ-ն պետք օր առաջ ներգրավվի բանակցային գործընթացում, և անընդունելի է, որ Հաայաստանի որևէ ներկայացուցիչ քննարկի ԼՂ կարգավորման որևէ հարց, որևէ տարբերակ՝ առանց ԼՂ ներկայացուցչի մասնակցության»,- ասաց նա:
«Ես կարծում եմ, որ այդ բոլոր հարցերը բավականին լուրջ քննարկվել է, ընկել է մամուլ, մեկ առ մեկ քննարկվել է»,- պատախանեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` նկատելով, որ պատգամավորը կարող է դիմել հանձնաժողով, կհրավիրվեն պատասխանատուները և կպատասխանեն հարցերին: