տուն Լուրեր Փարիզյան հանդիպումն ուներ և դրական, և բացասական կողմեր. Կարեն Բեքարյան

Փարիզյան հանդիպումն ուներ և դրական, և բացասական կողմեր. Կարեն Բեքարյան

131
0

կառեն

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Փարիզում օրերս տեղի ունեցած Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպանը, նշեց, որ ճիշտ կլինի առանձնացնել հանդիպման բացասական և դրական կողմերը:
Սկսելով բացասականից` Կարեն Բեքարյանը ընդգծեց  բանակցությունները չեն կարող լինել լիարժեք և արդյունավետ, եթե չի ԼՂՀ-ն չի մասնակցում:
«Շարունակելով նշել բացասական կետերը` ասեմ, որ երկրորդը` Ադրբեջանի կողմից դիպուկահարների գործողությունները լեգիտիմացնելն է և հետ քաշելու ցանկություն չունենալը: Երրորդը` և ՀՀ-ն, և ԼՂՀ-ն մշտապես կողմնակից են եղել այն թեզին, որ պետք է փորձել բարձրացնել վստահության աստիճանը, որն էլ կնպաստի կոնֆլիկտի կարգավորմանը, Ադրբեջանի թեզը հակառակն է, այսինքն` ականատես եղանք այս երկու թեզերի բախվելուն»,-ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահը:

«Օլանդի կողմից կա նպատակ` հնարավորինս արագ անցնել շրջանակային խաղաղության  համաձայնագրի պատրաստմանը, որը Ադրբեջանը փորձ արեց օգտագործել իր քաղաքական նպատակների համար»,-նշեց Կարեն Բեքարյանը:
Ըստ Կարեն Բեքարյանի` ցանկացած վատ բանակցություն միշտ լավ է կրակոցներից.

«Սա հույս է ներշնչում, որ լարվածության թուլացումը նորից սրացումների չեն բերի»,- անդրադառնալով դրական կետերին ասաց Կարեն Բեքարյանը:

«Փարիզը արձանագրեց առաջընթաց այն առումով, որ տեղի ունեցավ նախագահների առանձնազրույց:»
«Առիթ ունեցել եմ ասելու, որ որևէ միջնորդի կողմից կոնֆլիկտի կարգավորման մոնոպոլիզացումը որևէ միջնորդի կողմից վտանգավոր է: Միջնորդ երեք երկրներն էլ հերթով կազմակերպեցին երկու երկրների նախագահների հանդիպումները, այսինքն` կա որոշակի հավասարակշռություն համանախագահների մոտ»,- նշեց Կարեն Բեքարյանը:
Եզրափակելով` բանախոսն ասաց` ամեն պարագայում ֆրանսիական կողմի նախաձեռնությունը շնչում էր նրանով, որ վստահության միջոցները պետք է ամրապնդվեն և զարգացվեն, նախագահներն էլ պետք է իրենց ժողովրդին պատրաստեն ոչ թե պատերազմի, այլ խաղաղության: