տուն Լուրեր Փարիզյան հանդիպումից հետո իրավիճակը շփման գծում կմեղմվի. Քաղաքագետ

Փարիզյան հանդիպումից հետո իրավիճակը շփման գծում կմեղմվի. Քաղաքագետ

117
0

Sragsyan_Aliyev1

Սարգսյան-Ալիև փարիզյան հանդիպումը, ըստ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի, կբարձրացնի ղարաբաղյան կոնֆլիկտում հակամարտող կողմերի միջև վստահությունը:

«Հանդիպումից հետո, կարելի է ենթադրել, որ հայ-արդբեջանական շփման գծում լարվածությունը ևս կմեղմվի: Համենայն դեպս, արտգործնախարար Նալբանդյանի և նախագահի խոսնակի տված ինֆորմացիայից դա կարելի է եզրակացնել»,- ասում է քաղաքագետը:

«Ղարաբաղյան կոնֆլիկտի նկատմամբ Ֆրանսիայի ցուցաբերած ուշադրության երկու կարևոր պատճառներ կան: Բացի նրանից, որ Ֆրանսիան Մինսկի խմբի անդամներից մեկն է, այս երկիրը ներկայացնում է նաև Եվրամիության շահերը: Օգոստոսյան իրադարձություններն ապացուցեցին, որ պատերազմի գինը շատ բարձր է: Այն երկիրը, որը կորոշի սկսել պատերազմ, ստիպված կլինի շատ բարձր գին վճարել ոչ միայն քաղաքական, այլև` նյութական»,- նշում է նա: