Փարիզի հրեական համայնքի՝ նախորդ ուրբաթ սուպերմարկետում սպանված 4 անդամների մարմիններն ուղարկվել են Իսրայել: Այս մասին տեղեկացնում է BBC-ին:
Հարազատների խնդրանքով իսլամիստների հարձակման զոհերը հողին կհանձնվեն Երուսաղեմում: Հիշեցնենք, որ նրանք բոլորը սպանվել էին իսլամիստ Ամեդի Կուլիբալիի կողմից: Վերջինս ավելի ուշ ուժայինների գրոհի արդյունքում ոչնչացվել է:
Հավելենք, որ միջադեպից հետո Իսրայելի վարպաետ Բենյամին Նեթանյահուն կարծիք էր հայտնել, որ հակահրեականության ալիքի տարածումը կանխելու լավագույն միջոցը ֆրանսաբնակ հրեաների հայրենադարձությունն է:
Նախորդ տարի Ֆրանսիայից Իսրայել է տեղափոխվել շուրջ 7000 հրեա: Այս ցուցանիշով եվրոպական այս երկիրն առաջինն է աշխարհում: