Փարիզի Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակում ծրարը բացելուց պայթյուն է որոտացել։ Այս մասին հաղորդում է bfmtv.com-ը։
Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ծրարը բացելու ժամանակ։ Վնասվածքներ է ստացել 66-ամյա աշխատակիցը։
Մանրամասները ճշտվում են, տեղում աշխատում է ոստիկանությունը։