տուն Լուրեր Փարաքարի դպրոցը՝ արտադրամա՞ս, թե՞ սիթի (տեսանյութ)

Փարաքարի դպրոցը՝ արտադրամա՞ս, թե՞ սիթի (տեսանյութ)

146
0

Դպրոցների միավորման գործընթացը շարունակվում է: Հերթը Արմավիրի մարզի Փարաքար համայնքի միջնակարգ եւ հիմնական դպրոցներին է:  Միջնակարգ դպրոցի ուսուցիչներն երեկվանից բողոքում են: Չեն ցանկանում իրենց երկարամյա տնօրեն Վարազդատ Հակոբյանի փոխարեն  տեսնել Փարաքարի հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Մակարյանին:

Տիկին Մակարյանն էլ կարծում է՝ միջնակարգ դպրոցի ուսուցիչների բողոքն իր դեմ ուղղված չէ:

Միջնակարգ դպրոցի ծնողները  հանդիպել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, որն էլ  ասել է՝ վերջնական որոշումը պարզ կլինի այսօր: Իսկ թե ինչ որոշում կայացրեց մարզպետը, դիտե՛ք տեսանյութում:

Սոնա Դավթյան, Սարգիս Միլիտոնյան,