տուն Լուրեր Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը

Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը

129
0

10ebbcdee43e3826daea385a20b8bd33

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ամփոփել է «Մաքուր Հայաստան» ծրագրի երրորդ համապետական շաբաթօրյակի նախնական արդյունքները: Նախնական տվյալների համաձայն` հոկտեմբերի 21-ի համապետական երրորդ շաբաթօրյակի աշխատանքներին ՀՀ մարզերի համայնքներում ընդհանուր առմամբ մասնակցել են շուրջ 138000 քաղաքացի, փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը :

Համայնքների սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով շաբաթօրյակին մասնակցել են պետական և մասնավոր կառույցների, հանրակրթական ուսումնական,առողջապահական և այլ հաստատությունների շուրջ 2678 կոլեկտիվներ։ Շաբաթօրյակին ներգրավվել է շուրջ 1690 միավոր տեխնիկա, այդ թվում` ինքնաթափ մեքենաներ, ամբարձիչ մեքենաներ և էքսկավատորներ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն