Արագածոտնի մարզի գյուղերի մի քանի տասնյակ բնակիչներ հունիսի 28-ին փակել են Երեւան-Ապարան ճանապարհը՝ պահանջելով չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը։
NEWS.am-ի թղթակից բնակիչները հայտնեցին, որ փակել են Շենավան-Հացավան խաչմերուկը եւ թույլ չեն տալիս մեքենաներին անցնել։ «Սա նախազգուշական ակցիա է, եթե մեր պահանջները չկատարվեն, մենք այնպես կփակենք ճանապարհը, որ կաթվածահար կլինի ամբողջ մայրուղին»,-ասացին բնակիչները։
Այս պահին ոստիկանությունը բանակցում է ցուցարարների հետ՝ փորձելով համոզել եւ բացել ճանապարհը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: